Հանրապետության ավտոճանապարհներին մարտի 24-ին կգործարկվեն երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր արագաչափ սարքեր:
Մասնավորապես, գործարկվելու են Մ-2 «Երևան–Երասխ–Գորիս–Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 187.4-րդ կմ (Սառնակունք գյուղի վարչական տարածք)' 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 70 կմ/ժ է, Մ-2 «Երևան – Երասխ–Գորիս–Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 300.2-րդ կմ (Կապան քաղաքի վարչական տարածք)' 1 արագաչափ՝ երկու ուղղություններով' երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: