Հանրապետության մի շարք ավոտճանապարհներին մարտի 3-ից գործարկվելու են երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր արագաչափ սարքեր: Մասնավորապես, Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 62.4-րդ կմ (Արմաշ գյուղի վարչական տարածք)' գործարկվելու է 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 65.9-րդ կմ (Երասխ գյուղի վարչական տարածք) գործարկվելու է 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 107.9-րդ կմ (Արենի գյուղի վարչական տարածք)' 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, Մ-2 «Երևան-Ե րասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 115.3-րդ կմ (Արփի գյուղի վարչական տարածք)' 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 122.9-րդ կմ (Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածք)' 2 արագաչափ՝ երկու ուղղություններով:
Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 137.1-րդ կմ (Վայք քաղաքի վարչական տարածք) գործարկվելու է 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, Հ-8 «Երևան-Արտաշատ-Այգավան-Մ-2» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 11-րդ կմ (Մխչյան գյուղի վարչական տարածք)' 1 արագաչափ՝ երկու ուղղություններով: Բոլոր ճանապարհներում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: