Երևան քաղաքում և հանրապետության մի շարք ավտոճանապարհներին նոյեմբերի 17-ից գործարկվելու են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքեր ու տեսախցիկներ:
Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում (թիվ 119 դպրոցի հարևանությամբ) կգործարկվի երկու արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցում կգործարկվի մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Երևան քաղաքի Գ. Նժդեհ-Վերին Շենգավիթ 1-ին նրբանցք-Ս. Սարգսյան փողոցների խաչմերուկում կգործարկվեն տեսախցիկները: