Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները. 2015թ. հունիսի 8-ից Երևան քաղաքում գործարկվելու են նոր արագաչափեր: Երևան քաղաքի Եղվարդի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության դիմացի ճանապարհահատվածում, գործարկվելու է 1 արագաչափ՝ Եղվարդ քաղաքից Երևան ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 40 կմ/ժ է:

 

Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գործարկվելու է մեկ արագաչափ՝ Մյասնիկյան և Գայի պողոտաների խաչմերուկից Մյասնիկյան պողոտա և Հերացու փողոց խաչմերուկի ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է, Երևանի Աճառյան փողոցու ևս կգործարկվի մեկ արագաչափ՝ Մյասնիկյան և Գայի պողոտաների խաչմերուկից Աճառյան և Ծարավ աղբյուրի փողոցների խաչմերուկի ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: