Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին հունիսի 30-ին գործարկվելու են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, Երևան քաղաքի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող նոր ճանապարհին գործարկվելու է 2 արագաչափ՝ երկու ոււղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 70 կմ/ժ է:
Երևան քաղաքի Կիևյան փողոց՝ Կիևյան և Օրբելի եղբայրների փողոցների խաչմերուկից դեպի Կիևյան և Հալաբյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ գործարկվելու է 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոց՝ Դավիթ Բեկի և Կարախանյան փողոցների խաչմերուկից դեպի Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ կգործարկվի 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Մ-2 «Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 328.5-րդ կմ (Քաջարան քաղաքի վարչական տարածք) գործարկվելու է 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: