Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: 2017 թվականի օգոստոսի 28-ից գործարկվելու են Երևան քաղաքի Էրեբունի փողոցում (թիվ 33 շենքի հարակից ճանապարհահատված)՝ 2 արագաչափ' յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Արագաչափերը կգործարկվեն նաեւ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցում (թիվ 17 շենքի հարակից ճանապարհահատված)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: