Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2015 թվականի հունիսի 1-ից Երևան քաղաքի մայիսի 9-ի փողոցում գործարկվելու է 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Նույն օրը Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում՝ Սեբաստիա-Շահումյան փողոցների խաչմերուկից Սեբաստիա-Բագրատունյաց փողոցների խաչմերուկի ուղղությամբ գործարկվելու է 1 արագաչափ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: