Շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, 2015 թվականի դեկտեմբերի 14-ից Երևան քաղաքի Աճառյան փողոցում կգործարկվի մեկ արագաչափ՝ Աճառյ ան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկից Մյասնիկյան և Գայի պողոտաների խաչմերուկի ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

 

Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում կգործարկվի մեկ արագաչափ՝ Ռուբինյանց և Սևակի փողոցների ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 40 կմ/ժ է: