Մայրաքաղաք Երևանում դեկտեմբերի 15-ից գործարկվելու են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նոր տեղադրված արագաչափ սարքեր:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մասնավորապես, Երևանի Իսակովի պողոտայում' թիվ 80 դպրոցի հարևանությամբ, գործարկվելու է երկու արագաչափ' երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

 

Երևանի Փիրումյանների փողոցում գործարկվելու է մեկ արագաչափ' երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: