Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մասնավորապես, 2015 թվականի հուլիսի 27-ից Երևան քաղաքի Մուրացան փողոցում գործարկվելու է 1 արագաչափ' երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

 

Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում գործարկվելու է 1 արագաչափ' երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է, Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում գործարկվելու է 1 արագաչափ' երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Շիրակի մարզի Ղարիբջանյան համայնքում գործարկվելու է 1 արագաչափ' երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է, Արարատի մարզի Բուրաստան համայնքում' 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 50 կմ/ժ է: