Կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է ավելի քան 80 հազար ԱՄՆ դոլար: «Վարդանի մոտ առողջության հետ կապված խնդիրները առաջացել էին դեռևս անցած տարվա նոյեմբերին: Ռուսաստանում բժիշկները չկարողացան ախտորոշել նրա հիվանդությունը, և նա մեկնեց Գերմանիա, որտեղ նրա մոտ ախտորոշեցին սուր լեյկոզ:
Մեզ հաջողվել է հարազատների և սոցիալական ցանցերի միջոցով հավաքել մոտ 20.000 ԱՄՆ դոլար գումար, սակայն անհրաժեշտ է ավելի քան 80.000 ԱՄՆ դոլար' Սանկտ Պետերբուրգում քիմիաթերապիայի երկրորդ փուլի անցկացման (քիմիաթերապիայի առաջին փուլը նա անցել է Գերմանիայում) և ողնուղեղի փոխպատվաստման վիրահատության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' Ռուսաստանի հայտնի կինոգործիչների նախաձեռնությամբ կազմակերպած Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ նշեց Վարդան Զիլֆուղարյանի քույրը' Աննա Զիլֆուղարյանը, և հավելեց, որ նա է լինելnւ Վարդանի դոնորը փոխպատվաստման ժամանակ:
Հայաստանից տեսակամուրջին մասնակցում էին «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Մարինա Ալեսը, Հ2 հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների գծով նախկին փոխտնօրեն Արամ Սաֆարյանը, «Արմինֆո» լրատվական գործակալության խմբագիր Տաթև Շահունյանը:
«Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների գծով նախկին փոխտնօրեն, քաղաքական մեկնաբան Արամ Սաֆարյանն ընդգծեց, որ Վարդան Զիլֆուղարյանը բացառիկ տաղանդի տեր անձնավորություն է: «Ես նրան աշխատանքի եմ ընդունել, երբ նա դեռ 17 տարեկան էր: Երկու տարի անց' նա Արցախում մասնակցել էր մի ֆիլմի նկարահանումներին, որից հետո նրան հրավիրեցին աշխատելու «Մոսֆիլմ»: Այդ տիպի անձնավորությունները պետք է ապրեն հնարավորինս երկար»,- շեշտեց Սաֆարյանը:
Ռուսաստանից տեսակամուրջին մասնակցում էին հայտնի հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը, դերասաններ Գուրամ Բաբլիշվիլին, Վլադիմիր Յագլիչը, կինոօպերատոր Յուրի Կոկոշկինը և ռեժիսոր Թիմուր Ալպատովը:
«Ես իմ կյանքում երբեք չեմ խնդրել օգնելու համար, սակայն հիմա ես անձամբ խնդրում եմ, որպեսզի օգնեն Վարդանին կյանքի այս ծանր պահին»,- նշեց հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը:
Վարդան Զիլֆուղարյանին օգնելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են ուղարկել SMS 7000 կարճ համարին Help բառով եւ հանգանակել 500 դրամ:
ՀՀ տարածքում փոխանցումների համար բացվել են հետևյալ հաշվեհամարները.
Բանկի անվանումը' «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ
Անուն, ազգանուն' Ռուզաննա Պերճյան
Ընթացիկ հաշիվ'
220009204516001 USD
220009208897000 AMD
Քարտային հաշիվ'
220004372052000 AMD:
ԱՄՆ դոլարով փոխանցումների համար'
Correspondent bank: DEAUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS
SWIFT: BKTRUS33
Beneficiary bank:
ACBA-CREDIT AGRICOLE BANK
SWIFT: AGCAAM22
correspondent account n. 04422200 (DO NOT use as beneficiary account number)
Beneficiary name: Ruzanna Pertshyan
Beneficiiary account number: 220009204516001: