Չինաստանի Կոմունիստական կուսակցության կարգապահական կառույցը Խանենի շրջանի վարչական ղեկավարին զրկել է պաշտոնից' լուսանկարելու մոլուցքի պատճառով:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով BBC-ն, կուսակցությունում որոշել են, որ Ցինյա Յուխայայի հոբբին վերածվել է սեւեռուն գաղափարի, ինչի հետեւանքով նա երկրոր դ պլան է մղել իր աշխատանքային պարտականությունները:

 

 

Յուխայան այնքան է տարվել լուսանկարչությամբ, որ պայմանավորվել է բիզնեսմենների հետ, որպեսզի նրանք լուսանկարների մրցույթների ժամանակ գնեն ժյուրիի անդամների ձայները, իսկ նա նրանց տրամադրի բիզնես-արտոնություններ: Չինացին հաջողացրել է անգամ մի քանի լուսանկարչական ցուցահանդես կազմակերպել արտասահմանում եւ արժանանալ քննադատների լավ գնահատականին: