Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը ներկա Է եղել որդու՝ Վիկտորի հուղարկավորությանը Սեւաստոպոլում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ղրիմինֆորմը»՝ վկայակոչելով Սվյատո-Նիկոլսկի տաճարի սպասավորներից մեկին:
«Հուղարկավորման կարգին ներկա Էին հարազատները, այդ թվում (Վիկտոր) Յանուկովիչը: Կինը, դատելով ըստ ամենայնի, մայրը, սաստիկ լալիս Էր: Ներկա Էր նաեւ մի փոքր տղա, հավանաբար որդին, եւ մի քանի մարդ, ամենայն հավանականությամբ՝ հարազատներ»,- ասել Է նա:
Սպասավորի խոսքով՝ Յանուկովիչ Կրտսերի դին Եղբայրական հուշագերեզմանատան տաճար Է բերվել մարտի լույս 23-ի գիշերը, ըստ որում թաղման ժամերգությունը տեւել Է մինչեւ առավոտ: Հարազատները հուղարկավորման ծեսին ժամանել են արդեն ցերեկը: Տաճարի սպասավորը հավելել Է, որ բազմաթիվ պահապան զինվորներ թաղման ժամանակ ոչ մեկին թույլ չեն տվել մտնել գերեզմանատուն:
Մինչդեռ Սեւաստոպոլի Նախիմովսկի շրջանի վարչակազմի աշխատակիցն «Ինտերֆաքս»-ին պատմել Է, որ Յանուկովիչ Կրտսերի հուղարկավորությունը Սեւաստոպոլի զինվորական հուշագերեզմանատանը կայացել Է կեսօրին մոտ: «Արարողության մասնակիցների մի մասին գերեզմանատուն են բերել մգացված ապակիներով 20 ավտոմոբիլներով»,- ասել Է նա:
Մարտի 22-ին տեղեկատվություն Էր ստացվել Բայկալ լճում դժբախտ պատահարի հետեւանքով Վիկտոր Յանուկովիչի կրտսեր որդու զոհվելու մասին. Volkswagen-ը, որի ղեկին եղել Է Յանուկովիչ Կրտսերը, ընթացել Է սառցի վրայով, այն չի դիմացել, եւ ավտոմոբիլն ընկել Է ջուրը: Ավտոմեքենայում եղել Է յոթ մարդ, բոլորը, բացի վարորդից, կարողացել են դուրս գալ ավտոմեքենայից: