Germanwings ավիաընկերությունը պաշտոնապես հավաստել Է Գերմանիայում մի շարք չվերթների չեղյալ հայտարարումը Ֆրանսիայի հարավ - արեւելքում Airbus A320-ի ողբերգությունից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ Bild թերթը, վկայակոչելով Lufthansa ավիաընկերության (Germanwings-ը դրա դուստր ընկերությունն Է) ներկայացուցչին, հաղորդել Էր , որ Germanwings-ը մարտի 24-ին չեղյալ Է հայտարարել 30 չվերթ: Ինչպես հայտարարել Է Lufthansa-ի ներկայացուցիչը, ինքնաթիռների անձնակազմերը հրաժարվել են աշխատանքի դուրս գալ անձնական պատճառներով:

 

«Ողբերգական միջադեպից անմիջապես հետո Germanwings-ը հաղորդել Է երթուղիների ցանցում տեղ գտած ընդհատումների մասին: Դա տեղի Է ունեցել այն պատճառով, որ անձնակազմերը որոշել են չկառավարել օդանավերը Germanwings-ի ինքնաթիռի հետ պատահած միջադեպի մասին հաղորդումներից հետո»,- ասված Է ավիաընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ: Սակայն չեղյալ հայտարարված չվերթների ստույգ թիվը չի նշվում:

 

«Մենք հասկանում ենք նրանց որոշումը»,- մեջբերված Է հայտարարության մեջ ընկերության ղեկավար Թոմաս Վինկելմանի խոսքը:

 

Ավելիվ աղ Spigel հանդեսը հաղորդել Է, որ աղետի ենթարկված Airbus A320 ավիահանրանավում նախօրյակին գրանցվել են տեխնիկական խնդիրներ: Հնարավոր Է, հենց այդ պատճառով Է, նշել Է հրատարակությունը, որ Germanwings ընկերության Airbus A320 այլ ինքնաթիռների մի քանի անձնակազմեր հրաժարվել կատարել չվերթները:

 

Germanwings բյուջետային ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը, որը Բարսելոնից մեկնել Է Դյուսելդորֆ, մարտի 24-ի ցերեկը կործանվել Է ֆրանսիական Ալպերի դժվարամատչելի շրջանում՝ Ֆրանսիայի հարավ - արեւելքում: Աղետի հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել Է 150 մարդ: Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ հայտնել Է, որ ուղեւորների մեջ եղել են Գերմանիայի, Իսպանիայի եւ Թուրքիայի քաղաքացիներ:

 

Իր հերթին իսպանական ABC թերթը, վկայակոչելով Բարսելոնի Էլ Պրատ օդանավակայանի իր աղբյուրները, ավելի ուշ հաղորդել Է, որ կործանված A320 ինքնաթիռում նաեւ եղել են երկու արգենտինացի, ԱՄՆ-ի մեկ քաղաքացի, մեկական կոլումբիացի, մեքսիկացի, բելգիացի եւ մարոկոյացի: Ավստրալիայի արտգործնախարարության ղեկավար Ջուլի Բիշոպն, իր հերթին, հայտարարել Է, որ ուղեւորների մեջ նաեւ եղել են երկու ավստրալացի քաղաքացիներ: Դանիական Politiken թերթը, վկայակոչելով երկրի ԱԳ նախարարության աղբյուրներ, հաղորդել Է, որ ավիահանրանավում եղել Է մեկ դանիացի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: