ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 25-ին այցելել է Կոմիտասի անվան քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Այսօր' մարտի 25-ին, լրանում է Անդրանիկ Մարգարյանի մահվան ութերորդ տարելիցը:
Քաղաքային պանթեոն են այցելել նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ազգային ժողովի պատգամավորներ: Ներկաները ծաղիկներ եւ ծաղկեպսակներ են դրել Անդրանիկ Մարգարյանի շիրմաքարին՝ հարգելով նրա հիշատակը: