ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հարց ուղղեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին, թե մենաշնորհների դեմ ինչպե՞ս է պայքարում նրա ղեկավարած կառույցը. «Ինչո՞ւ է շաքար ներկրում միայն Սամվել Ալեքսանյանը, բանանը՝ Միհրան Պողոսյանը»,- հարցրեց Փաշինյանը՝ Շաբոյանին:
Փաշինյանի հարցադրումներին ի պատասխան՝ Շաբոյանն ասաց, որ Փաշինյանի հայտարարություններն անիմաստ են ու անհեթեթ:
Փաշինյանն արձագանքեց Շաբոյանին. «Եթե հետևեիք ԱԺ ամբիոնից ձեր հնչեցրած պատասխաններին, կհասկանայիք, թե անիմաստը որն է, անհեթեթը որն է: Երբ հետևեիք Հայաստանում մրցակցության իրավիճակին, այդ ժամանակ կհասկանայիք, թե անիմաստն ինչ է, անհեթեթն ինչ է: Հիմա ես, որ նայում եմ Ձեզ, հասկանում եմ, որ Ձեզ այդտեղ նշանակող մարդիկ, ընդհանրապես, անիմաստ են ու անհեթեթ»:
Շաբոյանը Փաշինյանին կոչ արեց խոսել տնտեսագիտության լեզվով, և նրա խոսքը որակեց պոպուլիստական:
Տեսանյութը` 1in.am-ի.