ԱԺ-ում շարունակվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015-ի գործունեության ծրագրի քննարկումը:
Ելույթով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս, սնդրադառնալով երեկ շաքարավազի գների վերաբերյալ իր բերած փաստարկներին և հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի պատասխանին, ասաց. «Լավ է չասացիք՝ «Երևան սիթի»՝ ամենաէժան գները տարածաշրջանում, գումարած երեք լավաշ, չմոռանաք ձեզ հետ բերել անձնագրերը»:
Փաշինյանը նկատեց նաև, որ Սամվել Ալեքսանյանը Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվել է՝ «ախպերագնով» շաքարավազ կտան «Քարֆուրին», այլապես անհասկանալի է, թե երկու մրցակիցներ ինչպես են նույն գնով, առանց միլիմետրի տարբերության նույն գներով վաճառք իրականացնում:
«Սա է հենց հակամրցակցային համաձայնությունը, իսկ սրա մասին, պարոն Շաբոյան, դուք անգամ մտածելու համարձակություն չեք ունենա, քանի որ հենց մտածեք, ձեզ պաշտոնից կհանեն: Իսկ երեկ դուք հանդուգն ու լկտիության հետ սահմանակցող հայտարարություններ էիք թույլ տալիս պատգամավորների հասցեին: Եթե օլիգարխների հաշվին ձեր պարգեւավճարն ավելացվելու է 50 դոլարով, ապա ես ուրախ եմ ձեզ համար:
Դուք ընդհանրապես ձեզ ո՞ւմ տեղն եք դրել, դուք բավական փոքր ֆիգուր եք, իմ բանավեճը ձեր քաղաքական պապաների հետ է, ձեզ խորհուրդ կտամ ընդհանրապես ոտքի տակ չընկնել»:
Տեսանյութը` A1plus.am-ի