Տարիներ շարունակ «մենաշնորհ», «օլիգարխ», «բենզին», «բանան», «շաքարավազ» և համանման արտահայտությունները եղել են քաղաքական գործիչների բառապաշարում։ Բնականաբար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ևս բացառություն չի եղել թե՛ որպես օրաթերթի խմբագիր, թե՛ որպես պատգամավոր։ Երբ այս տարվա մայիսի 1-ին, փողոցի ճնշմամբ նա պատրաստվում էր զբաղեցնել վարչապետի պաշտոնը, «խրոխտաբար» հայտարարեց, թե «մենաշնորհների վերացումն ընդամենը ժամերի խնդիր է»։ Փաշինյանին հատկապես զայրացնում էր այն փաստը, որ իշխանությունները ոչինչ չէին անում շաքարավազի շուկայում Սամվել Ալեքսանյանի բացահայտ մենաշնորհի դեմ: Նա հարց էր հղում ՏՄՊՊՀ այն ժամանակվա նախագահ Շաբոյանին` պահանջելով բացատրել, թե ինչպես է ստացվում, որ շուկայի 99 տոկոսը մեկ մարդու ձեռքում է:

 

 

 
 

2019-ին Փաշինյանը, խոսելով այս շուկայում առկա մենաշնորհի մասին, հայտարարել է. «Կան ընկերություններ, որ մտել են շաքարավազի շուկա և մենաշնորհի տերը գնացել է, մեծ գումարով 50 տորոկս փայ է մտել այդ ընկերության մեջ. ոչ կռվով, ոչ սպեցնազով, ոչ քրեական գործով»:

Այսինքն` Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ընդունում է, որ իր օրոք Սամվել Ալեքսանյանն ունի մենաշնորհ առնվազն շաքարավազի շուկայում, մի բան էլ նրան արդարացնում է՝ «կարողանում է` անում է» սկզբունքով...