Վանաձորցի 7-ամյա Էմին Թորոսյանը ծնվել է Մանկական ուղեղային կաթվածով, փոքրուց նրա մոտ կատարվել են վերականգնողական բուժումների կուրսեր, ինչի արդյունքում նկատվել է որոշակի առաջընթաց: 2015 թվականի փետրվարի 2-ին ընտանիքին ընձեռնվել էր վիրահատության հնարավորություն Հայաստան ժամանած ռուս մասնագետների կողմից: Վիրահատության արժեքն էր 1500 դոլար, սակայն բժիշկները որոշակի խնդիրների պատճառով այդպես էլ չժամանեցին Հայաստան: Այժմ Էմինն ու մայրը պետք էվիրահատության համար մեկնեն Ռուսաստան, ուստի հավաքված 1500 դոլարին ավելանում է նաև ճանապարհածախսը: Դրա հայթայթման հարցում Էմինի մայրն ապավինում է հանրության օգնությանը:
Էմինի ծնողների հեռախոսահամարն է՝ +37493 93-27-41:
Երեխային օգնելու նպատակով նրա հոր՝ Պետրոս Թորոսյանի անունով ՎՏԲ-Հայաստան
բանկում բացված են հաշվեհամարներ. AMD 16093001774601; USD 16093001774602; EUR 16093001774603; RUR 16093001774604: Արտերկրից փոխանցումների համար՝ SWIFT: ARMJAM22: