Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում մարտի 26-ին' ժամը 22.10-ին, հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Ն.Ստեփանյան փողոցի շենքերից մեկի բակում կռիվ է:

 

Նույն օրը ժամը 23.00-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային և ծոծրակային շրջանի սալջարդ վերքեր, ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1960թ. ծնված Վահան Ս .-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը' ժամը 22.00-ին, շենքի մուտքում, վիճաբանության ժամանակ, 1960թ. ծնված Համլետ Խ.-ն փայտյա մահակով հարվածել է Վահան Ս.-ի գլխին և պատճառել նշված վնասվածքները:

 

Ոստիկանության ծառայողները ժամը 22.40-ին Համլետ Խ.-ին իր բնակարանից բերման են ենթարկել բաժին:

 

Կատարվում է հետաքննություն: