Մայրաքաղաքում 36-ամյա տղամարդը հոր կողմից բռնության է ենթարկվել:
«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ նախօրեին Նորքում բնակվող մի տղամարդ հոր կողմից ծեծի է ենթարկվել: Տղամարդու 64-ամյա հայրը վիճաբանության ժամանակ բաժակով, ափսեով ու այլ կենցաղային իրերով հարվածներ է հասցրել որդու գլխին:
Արդյունքում՝ տղամարդը հայտնվել է հիվանդանոցում՝ գանգուղեղային վնասվածքով, բացի այդ՝ նաև քթի և ձախ հոնքային շրջանում առկա վերքերով: