Այսօր Ազգային ժողովում՝ ճեպազրույցների ժամին, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, պատասխանելովԼՈՒՐԵՐ.com-ի լրագրողի այն հարցին, թե որ տեսակետին է պատգամավորը հակված՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի մասնակցել Աստանայում կայացած ԵՏՄ երկրների նախագահների հանդիպմանը, Արամ Մանուկյանը պատասխանեց.
«Հայաստանը և Սերժ Սարգսյանն իրենց համար գոյություն չունեն, և Սերժ Սարգսյանը ԵՏՄ համագործակցության բլոկում ֆիգուր չէ և նրան որևե բան չեն էլ հարցնում»:
Պատգամավորը նկատում է նաև, որ մենք, հնարավոր է, հայտնվենք Եվրոպա-Ռուսաստան բախման առանցքում: «Շատ լավ է, որ եվրոպական վերջին զարգացումները հեռանկար են բացում, բայց եթե դա նույն ֆորմատով է, երբ այդ ամենը ՌԴ-ի հետ համաձայնեցված չէր, երկու բլոկների դեմ միմյանց մերժող քաղաքականություն է իրականացվում, սա կարող է կրկին հարված բերել Հայաստանին: Այսինքն՝ այս ոչ բաց, ոչ համաձայնեցված, արկածախնդիր քաղաքականությունը մեր երկրին դեռ շատ շառ ու փորձանքի կբերի»:
Արամ Մանուկյանի խոսքով՝ ՀՀԿ-ում չկա որևէ մեկը, որ ասի՝ այս ի՞նչ է կատարվում, ամեն մեկն իր գռփելու կոպեկի մասին է մտածում, իր բիզնեսի մասին է մտածում. «Պառլամենտում ելույթ եմ ունենում ոնց որ ապակիների հետ խոսեմ, իսան չկա, մտածող չկա: Այդքան իրենց ջայլամի տեղ դնել և չարձագանքել այս պրոցեսներին, դավաճանություն է»,- ասում է ընդդիմադիր գործիչը: