Պատերազմական իրավիճակներում «Հանրապետություն» կուսակցության համար կա միայն արտաքին թշնամի, ներքին թշնամի չունի:

Այս մասին հունիսի 7-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ 

պատասխանելով հարցին, թե ընտրվելու դեպքում ո՞ւմ հետ են պատրաստվում համագործակցել:

 
 

«Շատ կարևոր են ընտրությունների արդյունքները, և այդ արդյունքները պետք է ցույց տան, թե որ ուժերն են անցել, ինչ ձևաչափով և ինչ տոկոսային հարաբերությամբ են մտել խորհրդարան: Մենք խորհրդարանական համակարգի կողմնակիցը չենք եղել, բայց նման խորհրդային համակարգը թե Արևելքում` Իսրայելում, թե Եվրոպայում պարտադրում է շատ արագ ընտրություններ, որովհետև իշխանությունները կոալիցիա չեն կազմում, և այդ կոալիցիաները փլվում են: Եվ այս ընտրությունների արդյունքում պարտադիր է լինելու կոալիցիաների ձևավորումը, և դա կախված է լինելու ընտրություններում մասնակցած ուժերի ունեցած պատգամավորների թվերից: Կանխատեսումներ անելը բարդ է, դժվար է: Կան իրավիճակներ, երբ պատերազմ է, երբ թշնամիդ կանգնած է սահմանին` այդ պարագայում որևէ մեկի հետ համագործակցությունը չենք բացառում»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ ոչ պատերազմական իրավիճակներում համագործակցելու են միայն այն ուժերի հետ, որոնց գաղափարախոսությունը իրար մոտ է: