Երեկվա հանդիպումը պետք չէ առանձնացնել մյուս հանդիպումներից: Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը պարբերաբար տարբեր ֆորմատներով հանդիպումներ ունենում է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Սա այդ հանդիպումներից հերթականն էր, որտեղ քննարկել ենք երկրում ստեղծված իրավիճակը, շարժման անելիքները, առաջիկայում պլանավորել ենք մեր աշխատանքները։ Մեր օրակարգում ոչինչ չի փոխվել»,- նշեց նա։
Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դառնա Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուն, նա պատասխանեց, որ իրենք նման հարց չեն քննարկել. «Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։ Մենք հայտարարել ենք երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու մեր ճանապարհային քարտեզը՝ վարչապետի պաշտոնանկություն, անցումային կառավարություն և արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։
Մանրամասները՝ տեսանյութում: