Տեղյակ եմ այն անհեթեթ հրապարակմանը, թե, իբր, Սերժ Սարգսյանը եղել է Արևմուտքի թեկնածու և խոստումներ է տվել Արևմուտքին։ Դա անհեթեթություն է, դա մառազմ է և զավեշտ է։ Սերժ Սարգսյանը Հայաստանակենտրոն գործիչ եղել է, կա ու կմնա, նա որևէ մեկին, բացի իր ժողովրդից, որևէ խոստում չի տվել, նման հրապարակումները, ուղղակի, զավեշտալի են։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով լրագրողների հնչեցրած հարցին։

Խոսելով արցախյան հարցի կարգավորման մասին՝ Շարմազանովը նշեց նաև, որ ներկայիս իշխանությունը չունի բավարար գիտելիքներ, բավարար փորձառություն, ավելին, ցանկություն էլ չունի սովորելու, հանդիպելու այն մարդկանց հետ, ովքեր արցախյան հարցում ունեն լուրջ փորձագիտական գիտելիքներ, որպեսզի ներկայացնեն Հայաստանը արցախյան բանակցություններում։

«Փաշինյանը միշտ ասում էր, որ Սերժի կետից չի սկսելու, Ռոբերտի կետից չի սկսելու, բայց իր սեփական կետի արդյունքում ադրբեջանական համայնքը մեյդան ընկավ»,-նշեց նա։