Ես երբեք կոռեկտության պակասի նշույլ անգամ չեմ թողել լրագրողների հետ շփումներում. եթե դու ինձ այդ հարցը տալիս ես, կարծում եմ՝ պետք է հենվես իմ նախկին վարքագծի վրա: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե արդյոք ինքն իրեն համարում է Սերժ Սարգսյանի մնացորդ, որի մասին բարձրաձայնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբեւէ իմ կողմից անհարգալից վերաբերմունք տեսե՞լ եք: Հարցը տալուց մտածեք, թե ում եք տալիս եւ ինչ ձեւով եք տալիս», ասաց Դավթյանը:
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում