ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում խուսափեց հստակ ասել՝ Սերժ Սարգսյանն իր համար ընդունելի կամ անփոխարինելի՞ է որպես վարչապետ, թե՞ ոչ:
«Հանարպետականը դեռ թեկնածու չի առաջադրել, դուք հարց եք տալիս: Սերժ Սարգսյանն այնպիսի ճանապարհ է անցել, որը քննարկելը կոռեկտ չեմ համարում: Ինքը 1998թ. պատերազմի թոհուբոհով է անցել: Հանրապետական կուսակցությունը դեռ վարչապետի թեկնածու չի առաջադրել, որ առաջադրի՝ կխոսենք»,- ասաց նա:
Հարցին, թե Սարգսյանը խոստացել էր չլինել վարչապետ, արդյո՞ք չպետք է խոստումը պահի, Մանուկյանն ասաց, որ յուրաքանչյուր մարդ ամեն դեպքում պետք է իր խոսքի տերը լինի:
Դիտարկմանը՝ Սերժ Սարգսյանին ոչ միայն հանրապետականներն են անփոխարինելի համարում, այլև «Ծառուկյան» խմբակցությունից՝ օրինակ՝ Մելիք Մանուկյանը, իսկ դո՞ւք:
«Մելիք Մանուկյանի սիրտը տենց ա ուզում, տենց ա ասում»,-պատասխանեց Դավիթ Մանուկյանը:
Տեսանյութը՝ armlur.am-ի