Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին մարտի 25-ին' ժամը 17.50-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Թեհրան չվերթի ուղևորներից մեկի ուղեբեռի մեջ փամփուշտ է հայտնաբերվել:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Թեհրան չվերթի ուղևորուհի, 1968թ. ծնված Կատայոն Շ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է անհայտ տ/չ փամփուշտ: Կատայոն Շ.-ն հայտարարել է, որ փամփուշտն իր ուղեբեռի մեջ է դրել ամուսինը' 1965թ. ծնված Հուսեյն Մ.-ն։ Կատայոն Շ.-ն և Հուսեյն Մ.-ն բերման են ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։

 

Կատարվում է քննություն: