Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո նոյեմբերի 7-ին' ժամը 04.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Մասիսի բաժին բերման է ենթարկվել 1968թ. ծնված Նունե Գ.-ն:

 

Նունե Գ.-ն մայիսի 15-ից ոստիկանության Մա սիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով: