Նախագահ Սերժ Սարգսյանը Բոաոյում կայացած միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում նաև առանձնազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենի հետ: Սերժ Սարգսյանը և Ստեֆան Լյովենը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-շվեդական հարաբերություններին և փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սերժ Սարգսյանն, ինչպես նաև մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ, Չինաստանում մասնակցել են ասիական հեղինակավոր Բոաոյի միջազգային տնտեսական համաժողովին, որն ընթացել է «Ասիայի նոր ապագան» կարգախոսի ներքո՝ անդրադառնալով համաշխարհային տնտեսության արագ փոփոխվող աշխարհում համաշխարհային տնտեսության և նրա մաս կազմող ասիական տարածաշրջանի զարգացման հեռանկարներին, խնդիրներին ու մարտահրավերներին: