Գնդապետ Արտակ Բուդաղյանը եւ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը Արցախում հանդիպել են: ԳԱԼԱ-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, սակայն չասաց, թե ինչի շուրջ են զրուցել նրանք: Էմիլ Բուդաղյանն ասաց, որ դեռ հանդիպումից հետո չի հասցրել զրուցել որդու հետ եւ չի իմացել՝ ինչ է ասել Ս. Սարգսյանը: «Մենակ գիտեմ, որ այսօր ժամը 11-ի կողմ են հանդիպել, քանի որ նախագահը գնացել էր Արցախ, բայց հո հեռախոսով չեմ հարցնի, թե ինչ են խոսել, կամ ինչ է ասել նախագահը»,-փոխանցեց Էմիլ Բուդաղյանը:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: