Միավորված ազգերի կազմակերպությունը տարհանում է աշխատակիցներին Եմենի մայրաքաղաք Սանայից՝ անվտանգության նկատառումներով: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

 

 

Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Սաուդյան Արաբիայի ռազմանավերը տարհանել են տասնյակ օտարերկրյա դիվանագետների Եմենի Ադեն քաղաքից:

 

 

Մարտի 26-ի գիշերը Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի մի շարք այլ պետություններ սկսել են ռազմական գործողությունը Եմենում՝ շիա ապստամբների դեմ, որն ուղղված է այդ երկրի պաշտոնական իշխանությունների պաշտպանությանը: