Եմենի անվտանգության ծառայության աշխատակիցները լքել են նախագահական նստավայրի' իրենց հսկողությանը ենթակա տարածքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այժմ նրանց տեղում կանգնել են շիա ապստամբների ներկայուցիչները: Վկաների խոսքով' ոչ մի տեղ չեն երևում անվտանգության աշխատակիցներ:

 

Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ նախագահական նստավայրի 2 հսկիչներ են զոհվել շիա ապստամբների հետ բախումների հետևանքով:

 

Ավելի վաղ՝ հունվարի 20-ին, շիա ապստամբները, ովքեր «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցներն են, մայրաքաղաք Սանայում գրավել են նախագահական նսավայրը, նրանց հաջողվել է հսկողություն հաստատել շինության բոլոր մուտքերի վրա:

 

Եմենի իշխանությունները իրադարձությունները համարել են պետական հեղաշրջման փորձ:

 

Օգոստոսին շիա ապստամբները երկրի տարբեր հատվածներում հանրահավաքներ էին կազմակերպել այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարել էին բենզինի թանկացման մասին: Մեկ ամիս անց բախումներ էին սկսվել անվտանգության ուժերի և շիաների մեիջև, որոնց արդյունքում շիաներին հաջողվել էր գրավել մայրաքաղաքի մի քանի շրջաններ, այդ թվում' պետական շենքեր: