Հետաքննությունը պարզել Է ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործի հնարավոր նոր ֆիգուրանտի ինքնությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Հրատարակության տվյալներով՝ տղամարդը, որը կապվել Է հանցագործությունը կատարողների հետ, անվանվել Է Ռուսլիկ: Հաղորդվում Է, որ նա հանցագործություն կատարողներին իբր տրամադրել Է զենք եւ ավտոմոբիլ եւ նրանց խոստացել Է հինգական միլիոն ռուբլի: Թերթը ենթադրում Է, որ նա կարող Է լինել ոչ միայն սպանության կազմակերպիչն, այլեւ պատվիրատուն:
Հետաքննությունն առայժմ տղամարդու հետախուզում չի հայտարարել, քանի որ բավաարար քանակով ապացույցներ չունի հանցագործության հետ նրա առնչության վերաբերյալ: Առայժմ նրա մասին հայտնել Է սոսկ Զաուր Դադաեւը, որը մեղադրվում Է քաղաքական գործչի սպանության մեջ:
Բորիս Նեմցովը սպանվել Է փետրվարի լույս 28-ի գիշերը Մոսկվայի կենտրոնում: