ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Բերդ քաղաքում 49-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «2018թ. մայիսի 11-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:30-ին, Տավուշի մարզում գտնվող առանձնատներից մեկում 1965թ. ծնված ամուսինը սուր կտրող գործիքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է պատճառել կնոջը՝ նույն մարզի բնակչուհի, 1969 թ. ծնված Մ.Բեգյանին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

49-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, 49-ամյա կինը ճանաչվել է տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն, միջոցներ են ձեռնարկվում' դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի գործողությունները հստակեցնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: