Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին հայտարարել է, որ Իրանի պատվիրակությունը նախատեսում է մնալ Լոզանում մինչև ապրիլի 1-ը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

 

 

«Մենք այստեղ կլինենք ևս մեկ օր, սակայն դեռ որևէ որոշում չի կայացվել», - ասել է Արագչին:

Նա նշել է նաև, որ միջնորդների «վեցնյակը» և Իրանը որևէ փաստաթղթի վերաբերյալ որոշում դեռ չեն ընդունել: