Հանրապետության տարածքում ապրիլի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-24-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում ապրիլի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: