Իտալական հեղինակավոր La Stampa պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին և դրա շրջանակներում նախատեսված միջոցառումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Հայոց ցեղասպանությունը աշխարհաքաղաքական խաղերի կենտրոնում է» խորագիրը կրող հոդվածում Ցեղասպանության մասին պատմական ակնարկից զատ, կան հիշատակումներ այն հյուրերի մասին, ովքեր համաձայնել են ժամանել Երևան ապրիլի 24-ին, ինչպես նաև նրանց մասին, ովքեր դեռ իրենց որոշման մասին չեն հայտարարել: Միաժամանակ խոսվում է տարբեր տարիներին տարբեր երկրներում Ցեղասպանությունը դատապարտող բանաձերի ընդունման մասին:

 

Հոդվածում նշվում է, որ ապրիլի 23-ին տեղի կունենա Ցեղասպանության զոհերի սրբադասման կարգը: Նույն օրը հայ առաքելական բոլոր եկեղեցիներում, բացառությամբ Թուրքիայի տարածքում գտնվողների, 19:15-ին 100 անգամ կհնչեն եկեղեցու զանգերը:

 

Իտալական պարբերականը հայտնում է, որ Ցեղասպանության հիշատակին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում տեղի կունենա պատարագ, որը կմատուցի Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Պատարագին ներկա են լինելու նաև Ամենայն Հայոց Գարեգին Բկաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը: