Բրազիլիայի գրեթե բոլոր ԶԼՄ-ներն ապրիլի 13-ին մանրամասնորեն անդրադարձել են Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բոլոր լրատվամիջոցներն ընդգծել են այն փաստը, որ հայերի նկատմամբ Թուրքիայի կողմից կատարված աննախադեպ բռնություններն ու ջարդերը պատարագի ժամանակ Հռոմի պապի կողմից «ցեղասպանություն» որակելն առաջացրել է Թուրքիայի աննախադեպ զայրույթը:
Բրազիլիայի ամենաազդեցիկ օրաթերթերը' «Կոհեո Բրազիլսենսե»-ն, «Ֆոլյա դե Սան Պաուլո»-ն և «Էստադո դե Սան Պաուլո»-ն, իրենց միջազգային լրատվության բաժինները գրեթե ամբողջովին նվիրել են այս խնդրին: Տեղեկացնելով ընթերցողին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման առթիվ Վատիկանում կայացած պատարագի մանրամասների վերաբերյալ' լրագրողները վկայակոչել են Հռոմի պապի տրված գնահատականը, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որն ուղղակի անդրադարձել է հայերի' աշխարհի առաջին քրիստոնյաներ ի, կաթոլիկ և ողղափառ սիրիացիների, ասորիների, քաղդեացիների և հույների վրա:
Օրաթերթերը Վատիկանից տրված ռեպորտաժը հավելել են նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմական համառոտ ակնարկներով: