Սիրիական ՍԱՆԱ գործակալությունն անդրադարձել է Վատիկանում Ֆրանցիսկոս պապի Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով մատուցած պատարագին և քարոզին, ով հարյուր տարի առաջ օսմանցիների իրականացրած ոճրագործությունը որակել է «ցեղասպանություն» եզրույթով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Վատիկանի սուրբ Պետրոս տաճարում Պապը հայերի հանդեպ Օսմանյան Թուրքիայի հանցագործությունները համարել է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ ի պատասխան Օսմանյան Թուրքիայի մասին Պապի ելույթի՝ Թուրքիայի կառավարությունը Վատիկանից հետ է կանչել իր դեսպանին: Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դատապարտել է Պապի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործումը:
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ապրիլի 12-ի պատարագը պատմական է. առաջին անգամ Հռոմի պապը պատարագ է մատուցել՝ հիշատակելով Հայոց ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է անձամբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Թուրքական կողմն ամեն&n bsp;կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Ճնշումը Պապի և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ…Պատարագը ոչ միայն մատուցվել է, այլև ուղիղ հեռարձակվել:
Լուսանկարը'ՍԱՆԱ