Ապրիլի 24-ին աշխարհի տարբեր երկրներում լայնամասշտաբ միջոցառումներ էին կազմակերպվել հայկական համայնքների կողմից: Անմասն չմնաց նաև Չինաստանի հայ համայնքը: Շանհայ քաղաքում կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել ոչ միայն տեղի հայկական համայնքի ներկայացուցիչները, այլև օտարազգի հյուրեր, պաշտոնատար անձինք:
Կազմակերպված միջոցառումների շարքը հնարավորություն է եղել չինացի և օտարերկրացի այցելուների համար` ծանոթանալու հայկական մշակույթին և պատմությանը:
Մանրամասները` տեսանյութում.