Հայ-ադրբեջանական սահմանին եւ արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի լարվածությունն ու սադրանքների կազմակերպումն ունի մեկ նպատակ: Ադրբեջանը փորձում է սահմանային լարվածությունը որպես լծակ օգտագործել Հայաստանի, Արցախի եւ միջազգային հանրության վրա ճնշում գործադրելու համար։ Տեսակետը «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանինն է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մինասյանը նշում է, որ ներկայումս ծավալվող գործընթացները երկարաժամկետ բնույթ են կրում։
«2011թ. Ադրբեջանը շարունակում է այդ քաղաքականությունը՝ փորձելով պատերազմի վերսկսման ռեսուրսն օգտագործել բանակցային գործընթացում։ Սակայն այդ սպառնալիքները հայկական եւ արցախյան կողմին չեն կարող ստիպել զիջումների գնալ։ Վերջին միջադեպերը չեն նշանակում, որ վաղը կամ վաղը չէ մյուս օրը ակտիվ ռազմական գործողություններ են սկսվելու։ Այս պահին իրավիճակի սրումը պետք է ավելի շուտ դիտարկել որպես քաղաքական եւ ոչ թե ռազմական երեւույթ»,- հավելեց նա:
Մարտի 19-ին Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված արցախյան դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը հակառակորդին ստիպե լ են փախուստի մատնվել, այնուհետեւ, հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին' իրենց դիրքերի մատույցներում:
Հակառակորդին դիմագրավելու ժամանակ հայկական կողմը ևս ունեցել է կորուստներ: Զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (19 95թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.): Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայող վիրավորվել են, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Հայկական կողմի տվյալներով, Ադրբեջանի կողմից դիվերսիայի ժամանակ ոչնչացվել է հակառակորդի առնվազն 12 զինծառայող: