Քաղաքացի Աղվան Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հուլիսի 12-ին գույքի գաղտնի հափշտակություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կիրառված բռնությունների արդյունքում խոստովանել է իր և ընկերոջ իրականում չկատարած հանցագործության դեպքը:

 

Քաղաքացի Աղվան Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: