Իոսիֆ Ստալինի նկատմամբ ռուսաստանցիների վերաբերմունքը վերջին 15 տարվա ընթացքում փոխվել Է. պակասել Է այն մարդկանց թիվը, ովքեր նրան վերաբերվում Էին անբարյացակամությամբ ու նողկանքով (14 տոկոս՝ 27 տոկոսի դիմաց՝ 2001 թվականին), ինչպես նաեւ վախով (6 տոկոս՝ 16 տոկոսի դիմաց): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես» -ը, հայտնել են «Լեւադա Կենտրոն»-ում:

 

Դրա հետ մեկտեղ ավելացել Է այն մարդկանց բաժինը, որոնք անտարբեր Էին Ստալինի անձի նկատմամբ (30 տոկոս՝ 2001 թվականի 12 տոկոսի դիմաց): Այդ մասին վկայում Է հարցումը, որը 1600 մարդկանց շրջանում մարտի 20-23-ին անցկացվել ՌԴ-ի 46 տարածաշրջանների 134 բնակավայրերում:

 

«Եթե 2000-ական թվականների սկզբին Ստալինի անձի նկատմամբ գերակշռում Էր բացասական վերաբերմունքը, ապա ներկայում հարցման մասնակիցների մեծ մասը (39 տոկոսը) նրան դրական Է գնահատում: Հարցվածների 30 տոկոսը հարգանք Է տածում, 7 տոկոսը՝ համակրանք, 2 տոկոսը՝ հիացմունք»,- մարտի 31-ին «Ինտերֆաքս»-ին պատմել Է «Լեւադա Կենտրոնի» փորձագետ Կարինա Պիպիյան:

 

Մարտի 19-ին «Կոմերսանտ» թերթը գրել Էր մինչեւ Հաղթանակի 70-ամյակը հուշարձաններ կանգնեցնելով, հուշատախտակներ տեղադրելով եւ ՌԴ-ի քաղաքների փողոցները վերանվանելով Ստալինի հիշատակը հավերժացնելու կոմունիստների պլանների մասին: «Լեւադա Կենտրոնի» անցկացրած հարցման ընթացքում պարզվել Է, որ ռուսաստանցիների 37 տոկոսը դրական վերաբերմունք ունի հուշարձաններ տեղադրելու գաղափարի նկատմամբ, 25 տոկոսը՝ բացասական, իսկ 29 տոկոսն այդ հարցում անտարբեր Է: Յուրաքանչյուր տասներորդը (10 տոկոսը) դժվարացել Է պատասխանել:

 

Վոլգոգրադ քաղաքին Ստալինգրադ անվանումը վերադարձնելուն «կողմ» Է հանդես եկել հարցվածների 31 տոկոսը, «դեմ»՝ 69 տոկոսը:

 

Հարցումը նաեւ ցույց Է տվել, որ ռուսաստանցիների 46 տոկոսի մոտ Ստալինի մահն ասոցացվում Է ահաբեկչության եւ զանգվածային հալածանքների դադարեցման հետ (2013 թվականին՝ 55 տոկոս):

 

Պիպիյան նշել Է, որ ընդհանուր առմամբ երկրում 2012 թվականի 25 տոկոսից 2015 թվականին մինչեւ 45 տոկոս Է ավելացել այն ռուսաստանցիների բաժինը, ովքեր կարծում են, թե այն զոհերը, որոնք խորհրդային ժողովուրդն ունեցել Է Ստալինի իշխանության օրոք, արդարացված են մեծ նպատակներով ու ձեռք բերված արդյունքներով: Այն մասին, որ այդ զոհերը ոչնչով չի կարելի արդարացնել, նշել Է հարցման մասնակիցների 41 տոկոսը (2012 թվականին՝ 60 տոկոս):