Հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում մարտի 29-ին' ժամը 21.20-ին, հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի և ձախ բազկի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1994թ. ծնված Արտաշես Կ.-ն:

 

 

Ըստ նրա հարազատներից մեկի հայտարարության՝ Ձորաղբյուրի ամառանոցում տեղի է ունեցել դանակահարություն: Նույն օրը' ժամը 21.40-ին, հիվանդանոցից հաղորդո ւմ է ստացվել, որ «պարանոցի կտրած վերք, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1990թ. ծնված Սերգեյ Ա.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է Ձորաղբյուրում' ապակու վրա վայր ընկնելու հետևանքով:

 

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 29-ին' ժամը 21.00-ի սահմաններում, 1986թ. ծնված Արման Դ.-ն, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Արտաշես Կ.-ին և Սերգեյ Ա.-ին' պատճառելով վնասվածքները: Մարտի 30-ին' ժամը 02.00-ին, Արման Դ.-ն ներկայացել է ոստիկանության Գառնիի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է հ ետաքննություն: