Մոսկվայում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանի Հանրապետության հիմնի ժամանակ կքանստած ադրբեջանցի մարզիկը շարունակում է իր ցինիկ պահվածքը:
azerisport-ին տված հարցազրույցում ադրբեջանցի մարզիկը՝ Բախտիյար Աբասովը, հերքել է ներողություն խնդրելու փաստը:
«Հայ չինովնիկների խոսքերը, որ ես ներողություն եմ խնդրել մրցաշարի ավարտից հետո, սուտ են: Ես հայերից ներողություն չեմ խնդրել»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցի մարզիկը պատվանդանից իջնելուց հետո մոտեցել է Աշոտ Դանիելյանին և ներողություն խնդրել: