«Լիվերպուլի» ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդի համար ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսի» ակումբը 16,8 մլն ֆունտ արժողությամբ առանձնատուն է վարձել Մալիբուում, որտեղ Ջերարդը կապրի իր երեք երեխաների և կնոջ հետ:
Առանձնատան շաբաթական վարձը 13,4 հազար ֆունտ է: Ծախսերը հոգալու է ամերիկյան ակումբը. տեղեկացնում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ Ջերարդն ամերիկյան ակումբի հետ կնքել է կես տարվա պայմանագիր: