Կառավարության վաղը կայանալիք նիստի օրակարգում ընգրկված «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» որոշման նախագծի համաձայն՝ ապրիլի 6-ը ոչ աշխատանքային օր է, փոխարենն աշխատանքային կլինի շաբաթ օրը՝ ապրիլի 11-ը:

 

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 5-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: