ՌԴ քաղաքացիների և ընկերությունների կողմից բյուջե վճարման ենթակա հարկերը նվազել են 68 միլիարդ ռուբլով՝ ապրիլին հանգստյան օրերի հայտարարման և կորոնավիրուսի դեմ պայքարի համար սահմանված սահմանափակիչ միջոցառումների պատճառով, գրում է РБК-ն: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Մոսկվա քաղաքի բյուջեի մուտքերը նվազել են 5,3%-ով:
Հարկային եկամուտները եկամտային հարկի գծով նվազել են 23,6%-ով կամ 24.1 միլիարդ ռուբլով՝ նախորդ տարի նույն ժամանակահատվածի հետ համեմատ։
ֆիզիկական անձանց եկամտային հարկը և շահութահարկը կազմում են Մոսկվայի բյուջեի գրեթե 85%-ը։