ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրում է․«Սիրելի աշակերտներ, ծնողներ և ուսուցիչներ, այս օրերին հաճախ են հարցնում' ապրիլի 24-ին հեռավար ուսուցում լինելու է, թե ոչ: Պատասխանը բնականաբար բացասական է: Ինչպես և ամեն տարի, այս տարի նույնպես ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը, բայց նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, դա կանենք' մնալով տանը:
Սիրելիներս, քանի որ հատկապես աշակերտների համայնքը շատ մեծ է, իրազեկումը մեծացնելու համար կոչ եմ անում տարածել այս տեսանյութը, որը թույլ կտա բոլորին տեղեկանալ վաղը կայանալիք համազգային միջոցառման մասին, որի ժամանակ միահամուռ կանջատենք լույսերը' ապրիլի 23-ին ժամը 21:00-ին, կվառենք լապտերի կամ բջջայինի լույսերը, և հայացքը կուղղենք դեպի Ծիծեռնակաբերդ:
Իրազեկե՛ք ձեր ընկերներին, հարազատներին, ընտանիքի անդամներին' միանալու այս համախմբմանը: Մանրամասները' տեսանյութում»: